211652_close_icon
views-count1997 դիտում article-date 13:44 10-06-2021

Տնտեսավարողների համար կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ. կկրճատվեն մի շարք թույլատվական փաստաթղթերի ուսումնասիրման ժամկետները

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել մի շարք որոշումներում՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի հիման վրա «Միասնական հայտ» համակարգի ներդրման արդյունքում տնտեսավարողներին համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:

Արտաքին առևտրի շրջանակում ՀՀ օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերի ստացման և ներկայացման գործընթացն կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով, ինչի արդյունքում կկրճատվեն մաքսային ձևակերպումների ժամկետը, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացումը կիրականացվի առավել արդյունավետ:

Փաստաթղթերի ներկայացումը նախատեսվում է նաև իրականացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, ուստի հնարավորության սահմաններում կրճատվել են ժամկետները` հնարավորություն տալով մատուցել համապատասխան ծառայությունները տնտեսավարող սուբյեկտներին առավել կարճ ժամանակահատվածում, ինչի արդյունքում կնվազի ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ ծախսվող ժամանակահատվածը:

Տիգրան Ավինյանը կարևորել է ընդունված որոշումը և ընդգծել փաստաթղթաշրջանառությունը հնարավորինս էլեկտրոնային իրականացվելու, գործընթացներն արդիականացնելու կարևորությունը:

Նմանատիպ նյութեր