211652_close_icon
views-count2283 դիտում article-date 22:00 09-06-2021

Շվեդ միլիարդատերը «Արսենալը» գնելու հարցում հաստատակամ է

Շվեդ միլիարդատեր Դանիել Էքը պատրաստ է «Արսենալ» ֆուտբոլային ակումբը գնելու առաջարկը հասցնել ավելի քան երկու միլիարդ ֆունտի, հայտնում է Armsport.am-ը:

Նշվում է, որ նախորդ ամիս Էքը ակումբի ակտիվների համար առաջարկել էր 1,8 միլիարդ ֆունտ ստեռլինգ, սակայն Կրոնկեների ընտանիքը, որին պատկանում է «Արսենալը», մերժել էր առաջարկը: Դրանից հետո Էքը պնդում էր, որ Կրոնկեն իրեն տեղեկացրել է, որ իրենց «փողը չի հետաքրքրում»:

Այնուամենայնիվ, շվեդ գործարարին մոտ կանգնած աղբյուրներից ստացված տեղեկատվության համաձայն, Էքի կողմը երկրորդ առաջարկն է պատրաստում՝ ավելի քան 2 միլիարդ ֆունտ: «Արսենալի» աղբյուրները հայտնում են, որ ակումբը սպասում է Էքի երկրորդ առաջարկին:

Ավելի վաղ Spotify աուդիո ծառայության սեփականատեր, շվեդ ձեռնարկատեր և միլիարդատեր Դանիել Էքը, ով ցանկանում է ձեռք բերել «Արսենալը», ստացել է լոնդոնյան ակումբի երեք լեգենդների աջակցությունը՝ Թիերի Անրին, Դենիս Բերգկամպը և Պատրիկ Վիեյրան:

Նշենք, որ Էքի կարողությունը գնահատվում է 3,4 միլիարդ ֆունտ։

Նմանատիպ նյութեր