211652_close_icon
views-count1441 դիտում article-date 21:31 09-06-2021

«Բորուսիան» Սանչոյի համար «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 95 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» աշխատանքներ է տանում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի տրանսֆերի շուրջ:
 
Մանկունյանցիները ֆուտբոլիստի գործակալների հետ քննարկում են պայմանագրի պայմանները, սակայն տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ դեռ չեն արել:
 
Գերմանական ակումբը անգլիացու համար ցանկանում է ստանալ 95 մլն եվրո:
 
Անցած մրցաշրջանում 21-ամյա խաղացողը Բունդեսլիգայում մասնակցել է 36 խաղի, դարձել 8 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր