211652_close_icon
views-count19906 դիտում article-date 21:30 09-06-2021

Ես կոռուպցիայի մեջ թաթախված չեմ և այդպես հեշտ կոտրվող չեմ․ ես նախկին չեմ, ես ապագա եմ, իմ համակիրներն էլ Մասիսում շատ են․ Դավիթ Համբարձումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Շուտ է գնահատել, թե ինչպիսի տրամադրվածություններ կան Մասիսում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մասիսի քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավորի թեկնածու Դավիթ Համբարձումյանը։

«Այս պահին Մասիս քաղաքում հանգիստ է, և ես՝ որպես թեկնածու և որպես քաղաքապետ, ամեն ինչ անում եմ, որ մեր քաղաքում հանգիստ անցնի քարոզարշավը, և հուսով եմ՝ մինչև վերջ նույն տեմպը կպահպանվի»–ասաց նա։

Ինչ վերաբերում է նրան, որ լինելով նախկին իշխանությունից, նա շարունակեց պաշտոնավարել  2018 թվականից հետո ևս, Դավիթ Համբարձումյանը նշեց․«2018 թվականի դեպքերին չեմ ուզում անդրադառնալ, ես առաջ նայող մարդ եմ։ Ամեն դեպքում Մասիս քաղաքում ինձ ճանաչում են և կարծում եմ, որ մասիսցիները ինձ կգնահատեն իմ արած աշխատանքներով։

Բացի այդ, և՛ իմ համակիրներն են շատ, և՛ ես կոռուպցիայի մեջ թաթախված չեմ և ես այդպես հեշտ կոտրվող մարդ չեմ։ Ինձ քաղաքացիներն էին ընտրել և որևէ ճնշում կամ մարդկանց ցանկությունները չէին, որ պետք է որոշեին, ես մնա՞մ, թե չմնամ։ Ես նախկին չեմ, ես ապագա եմ, և ժամանակն է, որ «նախկին–ներկա», «հին–նոր», «սև–սպիտակ» վերացնենք, քանի որ մեր ազգին մասնատելը տեսանք ինչ արհավիրքի առաջ կանգնեցրեց, մենք բոլորս հայ են, մենք մի թշնամի ունենք, մեր թշնամին՝ թուրքերը, ադրբեջանցիներն են»,–ասաց նա։

Մասիսի քաղաքապետը չցանկացավ կանխատեսումներ անել և իրենց շանսերը գնահատել, սակայն նշեց, որ իրենց թիմը շատ կարող թիմ է և մեծ աշխատանք է կատարելու։ 

Նա Մասիսի գերխնդիրը համարեց աղբավայրը, խմելու ջրի որակը, դրենաժներն, որոնք առաջացնում է գարշահոտություն, կոյուղագծերը և այդ խնդիրների լուծման համար պետական միջամտություն է պահանջում։

Ինչ վերաբերում է այս իշխանության լուծած խնդիրներին, նա ասաց․«Աղբավայրը մինչև հիմա ծխում է, եթե այդպես խնդիրները լուծել էին, թող աղբավայրի հարցը լուծեին, քանի որ մեր քաղաքացիներն այսօր այդ խնդրի մեջ են»։

Դիտարկմանը, թե քաղաքապետ լինելով, չե՞ք կարողանում դրանք լուծել, նա ասաց, որ այդ խնդիրները քաղաքապետի մակարդակի լուծելու խնդիրներ չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր