211652_close_icon
views-count28673 դիտում article-date 21:07 09-06-2021

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը միացրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Ալեն Սիմոնյանը Facebook–ի իր էջում շնորհակալություն է հայտնել ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանին` հրապարակված ձայնագրության համար։

«Շատ կարևոր դրվագ, մենք ինքներս չէինք կարող սա բացահայտել: Շնորհակալություն )))»,–գրել է Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը միացրել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որը խոստացել էր հրապարակել։

Ըստ Սարգսյանի` ձայնագրությունը փաստում է, որ Փաշինյանը հրահրել է Արցախյան պատերազմը։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր