211652_close_icon
views-count2306 դիտում article-date 20:52 09-06-2021

Ինչո՞ւ էր Նիկոլն իրեն գժի տեղ դնում. Արտակ Զաքարյան


Ինչո՞ւ էր Նիկոլն իրեն գժի տեղ դնում.

ՀՀ 3-րդ Նախագահ, ՀՀԿ Նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակեց ընդամենը մեկ դրվագ, մեկ կարճ ձայնագրություն կապիտուլյանտ Նիկոլի ինքնախոստովանությունից։

Նիկոլն իր քաղաքական թիմին պատմում էր, թե ինչպե՞ս է առաջին իսկ հանդիպման ժամանակ հիմքեր ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող խաղաղ բանակցությունները ձախողելու համար։ Ընդ որում, դա անելու համար, ըստ իր խոստովանության, նա պատրաստ էր անգամ իրեն գժի տեղ դնել, ու ոչ ադեկվատ երևալ։
Հանուն ինչի՞։

Հանուն, ինչպես ինքն է ասում, «կոնվեյերի վրայից թռնելու»։

Իսկ կոնվեյերի վրայից թռնելը, նշանակում էր, նախ ձախողել ԵԱՀԿ ՄԽ՝ 25 տարի տևող բանակցային գործընթացը, ինչը հղի էր պատերազմի վտանգով։ Դա շարունակ ցանկացել էր անել Ադրբեջանը, ստատուս քվոի պատճառով, և Ալիևը միշտ դժգոհում էր Մինսկի խմբից։ Պատահական չէ, որ 2016թ. նա նույնիսկ խոստովանել էր, որ իր վրա ԵԱՀԿ-ն միջազգային ճնշումներ են գործադրում՝ Արցախը ճանաչելու համար։

Կոնվեյերի վրայից թռնել, ինչպես տեսանք հետագայում (2018թ. աշուն, Դուշամբե, վերելակ) նշանակում էր նաև ուղիղ բանակցություն սկսել Ադրբեջանի հետ, ինչը և արեց Նիկոլը՝ իր հաստատած ուղիղ կապով։ Արդյունքում, պայմանավորված և հաջողությամբ ձախողած պատերազմով հանձնեց Արցախի և Հայաստանի տարածքները։

Կոնվեյերի վրայից թռնել, նշանակում էր տարածաշրջանում դուրս գալ նաև ՌԴ շահերի դեմ, և գործել Թուրքիայի և այլ հակահայկական շահերի կողմից։ Դա պետք է աներ Արցախն ամբողջությամբ հանձնելուց հետո՝ պահանջելով նաև ՌԴ զորքերի դուրս բերում Հայաստանից։ Արդյունքում՝ Հայաստանը անցնելու էր Թուրքիայի, մասսամբ նաև Ադրբեջանի տիրապետության տակ։ 2020թ. նոյեմբերին, ՌԴ խաղաղարարների մուտքն Արցախ, կանխեց այդ ծրագիրը։

Համաձայն ձայնագրության, կապիտուլյանտը խոստովանում է, որ իրեն առաջարկել են խաղաղ գարգավորման տարբերակ, խաղաղարարների ներգրավվմամբ։

Օգտվելով իրավիճակից և հետիշխանափոխության լեգիտումությունից, նա պետք է ընդամենը շարունակեր բանակցել ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի հետ և ամրապնդել այն համոզմունքը, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դա համբերատարություն, խելք, հմտություն և դիվանագիտական միտք էր պահանջում։ Ձայնագրության մեջ, ըստ Նիկոլի՝ նույնիսկ Նազարբաևն ու Լուկաշենկոն են պնդել, որ Ալիևը վստահ է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Այս իրավիճակում, կապիտուլյանտը, փոխանակ օգտվի նախկինում ստեղծված նպաստավոր հիմքերից և փորձի զարգացնել դրանք, ոչ ավել, ոչ պակաս՝ որոշում է ինքն իրեն գժի տեղ դնել։
Սա Հայաստանի և Արցախի հանրապետությունների, հայ ժողովրդի զոհերի, հաշմանդամների, անհետ կորածների, գերիների, հայոց բանակի դեմ գործած միտումնավոր հանցագործություն է։
Այս մասին էր կապիտուլյանտի ինքնախոստովանությունը։

Իսկ այդ փակ քննարկմանը մասնակիցներն ուղակի պետք է ասեին.
ա) եթե չես կարողանում քեզ պահել այդ կոնվեյերի վրա, ուրեմն հրաժարական տուր։
բ) իսկ եթե ցանկանում ես թռնել կոնվեյերի վրայից, ուրեմն մանրամասն ներկայացրու, թե ի՞նչ է սպասվելու Հայաստանին և Արցախին։

Դա չեն արել, չեն արել՝ թույլ տալով որ իրեն գժի տեղ դրած ազգակործան պատուհասը մեզ սահուն կերպով տանի դեպի կործանարար ու մահաբեր պատերազմ։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր