211652_close_icon

Մինչ վարչապետը մաքսայինի աշխատակցին եռագույն դրոշի պատճառով անարգանքի սյունին գամեց, իր կուսակից գյուղապետի շնորհիվ՝ գյուղապետարանի տանիքին ծածանվում է ավելի վատ վիճակում գտնվող եռագույնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count21589 դիտում article-date 19:13 09-06-2021
 Հանրությունը  դեռևս չի մոռացել այն կադրերը, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաքսակետում անարգանքի սյունին գամեց ծառայություն կատարող աշխատակցին, այն բանի համար, երբ խորհրդանիշներից եռագույն դրոշը հայտնվել էր ոչ բարվոք վիճակում:

Աշխատակցին անգամ ազատեցին գործից, իսկ վարչապետն էլ մի իսկական շոու արեց, թե ինչու պետք է եռագույն դրոշը նման վիճակում հայտնվի:

Հանրության մի մասը ողջունեց վարչապետի այդ քայլը, մի մասն էլ հումորի վերածեց, ասելով, թե ինչի՞ հետևի է ընկել Ն. Փաշինյանը:

 Այսօր Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղի վարչական ղեկավարի  նստավայրի տանիքին ծածանվում է ավելի վատ վիճակում գտնվող եռագույն դրոշը:

Հետաքրքիր է, որ  Նոր Գյուղի գյուղապետը Իմքայլական Մանուկ Հովհաննիսյանն է, ով երևի ծանոթ չէ Ն. Փաշինյանի արած դիտողութուններին,  թե ինչպես պետք է աչքի լույսի նման պահել ու պահպանել եռագույնը, այն եռագունը, որի համար միայն վերջին Արցախյան  44-օրյա պատերազմի ժամանակ բազմաթիվ զոհեր ունեցանք:




 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր