211652_close_icon
views-count35063 դիտում article-date 17:44 09-06-2021

Շղթայական ավտովթար Արարատի մարզում. Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Lexus-ը, Chevrolet-ն, Opel Astra-ն ու 06-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի  ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Հայանիստ գյուղի խաչմերուկում բախվել են Հովտաշատ գյուղի բնակիչ, 33-ամյա Մայիս Խաչատրյանի վարած Opel Astra մակնիշի, Հայանիստ գյուղի բնակիչ, 30-ամյա Դավիթ Կատանյանի վարած  Chevrolet մակսնիշի, Երևանի բնակիչ, 33-ամյա Վառլեն Սայադյանի վարած Lexus մակնիշի և Արշալույս գյուղի բնակիչ, 58-ամյա Անդրանիկ Սարգսյանի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Սարգսյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 53-ամյա Ռոզա Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչներ Դավիթ Մանուկյանի և Սահակ Ավետիսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է  նույն վաշտի ավագ հետաքննիչ  Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր