211652_close_icon
views-count2117 դիտում article-date 15:32 09-06-2021

Տավուշի մարզպետը զբաղվում է ընտրողներին գաղտնի կաշառելով. Ն. Զոհրաբյան. News.am

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը զբաղվում է ընտրողներին թաքուն կաշառելով։ Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի ներկայացուցիչ, խորհրդարանի անկախ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հայտնում է News.am-ը։

Նա պարզաբանեց, որ մարզպետը հունիսի 4-ին որոշում է ընդունել մարզի համայնքների միջեւ բաշխել 41,1 մլն դրամ (ավելի քան 75 հազ. դոլար – խմբ.)։ Պատգամավորը նշեց, որ այդ որոշումը անհասկանալի պատճառներով չի հրապարակվել մարզպետարանի կայքում։ «Մենք դա համարում ենք ընտրողների լատենտ կաշառք»,- ավելացրել է Զոհրաբյանը։

Նմանատիպ նյութեր