211652_close_icon
views-count1449 դիտում article-date 13:10 09-06-2021

Զառանցանք է, թե Նիկոլ Փաշինյանին հաջողվել է վերջին շրջանում ապահովել ավելի շատ զենք-ռազմամթերք. Դավիթ Հարությունյան

Այն, որ Արա Այվազյանի հայտարարությունը չէր պարունակում բավականաչփ դետալներ, ես համաձայն եմ, բայց այն, որ նա հստակ ներկայացրեց իրավիճակը, կարծում եմ՝ դա եւս ակնհայտ է: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի ներկայացուցիչ, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարարի պաշտոնը լքած Արա Այվազյանի հայտարարությանը, հայտնում է News.am-ը։

«Եկեք նայենք, թե ինչ հիմնական ուժեր կան յուրաքանչյուր երկրում, երբ նա պայքարում է անվտանգության համար. Դա զինված ուժերն են, երկրորդը՝ դիվանագիտական կորպուսը: Երեք տարի ամեն ինչ արվեց, որ ճախճախվեն մեր զինված ուժերը, որ կազմալուծվեն, նաեւ արվում էին քայլեր, որ ճախճախվի մեր դիվանագիտական կորպուսը:

Այսինքն այսօր ինչպես զինվոր չունենք սահմանի վրա, որ կարողանա անառիկ պահել ՀՀ տարածքը, այնպես էլ զինվոր չունեն դիվանագիտական մարտադաշտում»,-ասաց նա:

Դավիթ Հարությունյանը զառանցանք անվանեց Նիկոլ Փաշինյանի կողմից հնչող հայտարարությունները, թե այս իշխանություններին հաջողվել է վերջին ժամանակահատվածում ապահովել ավելի շատ թե զենք, թե ռազմամթերք եւ վերազինել բանակը: «Նա  արել է լրիվ հակառակը: Նա մսխել է պաշտպանության բյուջեի միջոցները անիմաստ ձեւով՝ դրանով քայքայելով մեր զինված ուժերը:

Նա արել է նաեւ այլ քայլեր՝ քայքայելու համար մեր զինված ուժերը եւ ակնհայտ է, թե ինչու: Զինված ուժերը այն կայացած կառույցն էին, որ իր համար վտանգ էին ներկայացնում: նա փորձել է չեզոքացնել իր համար այդ վտանգը»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր