211652_close_icon
views-count1251 դիտում article-date 12:04 09-06-2021

Մենք առնվազն մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք․ Սեֆիլյան

Խոսքս ուղղում եմ այն սկզբունքային մարդկանց, ովքեր անկաշառ են, ովքեր պատրաստ են արդարության համար մարտնչել, գալ և օգնել մեզ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Մենք առնվազն մի քանի հազար վստահված անձանց կարիք ունենք, մեր ժողովրդի ձայնին տեր կանգնելու համար։

Կից փաստաթղթում ասվում է․

Իրավիճակն հետզհետե ավելի ու ավելի անորոշ ու քաոսային է դառնում։

Այդ պատճառով մենք պետք է նախապես պատրաստ լինենք բոլոր հավանական զարգացումներին։

Ուստի, խնդրում ենք, գետնի վրա պայքարին զուգահեռաբար ակտիվ լինել նաև ընտրությունների սցենարի առումով»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր