211652_close_icon
views-count2883 դիտում article-date 10:06 09-06-2021

Հայաստանում ո՞ր հիվանդություններից են ավելի շատ մահանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարվա 4 ամիսներին մեր հանրապետությունում մահացել է 9 հազար 445 մարդ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 11 հազար 704 մարդ:

Հայաստանում ամենից շատ մահանում են սիրտ-անոթային և օնկոլոգիական հիվանդություններից: Ավելին՝ մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեր հանրապետությունում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից նախորդ տարվա 4 ամիսներին մահացել է 5 հազար 280 մարդ, իսկ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին՝ 5 հազար 821:

Մահվան ամենատարածված պատճառներից հաջորդը նորագոյացություններն են, որոնց մեջ գերակշռում են չարորակները: Իսկ Հայաստանում նորագոյացություններից անցած տարվա հունվար-ապրիլ ամիսներին մահացել է 1828 մարդ, իսկ այս տարվա 4 ամիսներին՝ 1746: Ճիշտ է, այս ցուցանիշը 82-ով պակասել է մեկ տարվա ընթացքում, բայց միևնույնն է, այս հիվանդությունը շարունակում է մահվան պատճառների առաջատարը մնալ: Մասնագետների խոսքերով՝ նորագոյացություններից և սիրտ-անոթային համակարգի հիվանդություններից մահացածությունը ավանդաբար կազմել է մահերի մոտավորապես 70 տոկոսը:

Բնակչության ծերացման գործոնը իր ազդեցությունը թողնում է մահացության ցուցանիշի և պատճառների վրա: Մասնագետների կարծիքով՝ մենք ծերացող հասարակություն ենք, և ժողովրդագրական տեսանկյունից եթե դիտարկենք, բնակչության պակաս ունենք»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր