211652_close_icon
views-count28564 դիտում article-date 23:46 08-06-2021

Ավտովթար Երևանում. Կոմիտասի պողոտայում բախվել են BMW-ն ու Օpel-ը. ժամանել են Երևանի ՃՈ պետի տեղակալն ու դասակի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ հունիսի 8-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  23:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները՝դասակի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ:

Ժամանել է  նաև Երևանի ՃՈ պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:

Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր