211652_close_icon
views-count7240 դիտում article-date 20:28 08-06-2021

«Նիկոլի դուդուկի տակ չէր պարում». Մեղրիի և Մեհրաբի գնդերի հրամանատարներն ազատվել են պաշտոնից. Մխիթար Զաքարյան

Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը պաշտոնից ազատվել է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Մեղրիի Մխիթար Զաքարյանը՝ նշելով, որ ենթադրվում է ազատման պատճառը քաղաքական է:

«Նիկոլի դուդուկի տակ չէր պարում, մի քանի անգամ «բացատրական աշխատանքներ» են տարել նրա հետ: Ես նրա հետ արդյունավետ համագործակցել եմ՝ ի շահ մեր բանակի, հայրենիքի, բայց նրանք դա անձնական ընկերություն են վերագրել և չէին թողնում, որ շփվեինք, դրան էլ համաձայնվեցինք: Ինքը մեր բանակի լավագույն սպաներից է, գերազանց կատարել է իր առաջ  դրած բոլոր խնդիրները, միասին ենք վիրավորվել պատերազմի ժամանակ»,-ասաց նա:

Զաքարյանի խոսքով՝ քաղաքական ճղճիմ դրդապատճառներով  կարիք չկար հրաժարվելու լավագույն հրամանատարից:«Սա նրանց արժեքային համակարգի մասին է խոսում»:

Զաքարյանը նշեց, որ պաշտոնից ազատվել է նաև Մեհրաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանը:

Նմանատիպ նյութեր