211652_close_icon
views-count1243 դիտում article-date 19:15 08-06-2021

Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում

Կանանց բասկետբոլի  մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում: Այս մասին հայտնում է մարզաձևի ՀՀ  ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի թիմերը:

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին << Արաքս >>  -  << Միկա >>  մարզահամալիրում։

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել առաջնությունն անցկացնել չելենջ - մրցաշարերի տեսքով․ հավաքականները հանդես կգան 5-6 թիմերից բաղկացած խմբերում։

Նմանատիպ նյութեր