211652_close_icon
views-count18011 դիտում article-date 18:47 08-06-2021

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ն ու Subaru-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:25-ի սահմաններում Արին Բերդի-Թամանցիների փողոցների խաչմերուկում բախվել են  Սիսիան քաղաքի բնակիչ, 36-ամյա Սլավիկ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի և Երևանի բնակիչ, 41-ամյա Էդգար Բադալյանի վարած Subaru մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Subaru-ն գլխիվայր շրջվել է:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածեր չկան:

Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սապայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Վահան Հովհաննիսյանն ու Արտյոմ Արամյանը:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+

Նմանատիպ նյութեր