211652_close_icon
views-count2249 դիտում article-date 18:13 08-06-2021

Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին Ադրբեջանի պատճառով. ահա այսպիսի անասուններ, վրդովվել է Վասիլի Ուտկինը

Ռուսաստանցի հայտնի հեռուստամեկնաբան Վասիլի Ուտկինը հայտնել է, որ իր գործընկեր Նոբել Առուստամյանը հավատարմագրում չի ստացել՝ Եվրո-2020-ում աշխատելու համար:
 
«Եթե աշխարհում կա անասնական անարդարությունը, ահա այն: Նոբել Առուստամյանը փաստորեն չի աշխատում Եվրոյում: Նա հավատարմագրված չէ:
 
Որովհետև հավատարմագրման իրավունքը պետք է տան բոլոր տեղի կազմկոմիտեները, բոլոր երկրներում: Իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին: Որն, ի դեպ, ծնունդով Բաքվից է:
 
Սա ի՞նչ է, եթե ոչ մարդուն զրկել իր մասնագիտությամբ զբաղվելու իրավունքից՝ ազգային պատճառներով:
 
Հասկանալի է, որ Նոբելը չէր էլ գնալու Ադրբեջան՝ աշխատելու: Իսկ հիմա չի գնալու ոչ Լոնդոն, ոչ էլ՝ Ամստերդամ: Որովհետև աշխարհում ահա այսպիսի անասուններ են լինում: Բաքվում Եվրոյի կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե քամահրանքը», գրել է Ուտկինն իր տելեգրամյան ալիքում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր