211652_close_icon
views-count1329 դիտում article-date 17:14 08-06-2021

Տիգրանաշենի հարցն ընդհանրապես չի քննարկվել և չի քննարկվում, դա վստահաբար եմ ասում․ Արամ Սարգսյան

Tert.am-ը գրում է. Մեր հանրությունը կառուցողական խոսք է ուզում, ուզում է հասկանալ, թե ինչ ծրագրեր կան և խնդիրներն ինչ կերպ են լուծվում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«Վատը նախկիններն են, կգանք և լավ կլինի և այլն, ես չեմ կարծում, որ սա բավարար հիմք է և հանգամանք, որը խնդիր է լուծում քաղաքացու համար՝ քվե տալու առումով։ Մենք ունենք «Աշխատատեղ և անվտանգություն» կարգախոսը և համարում ենք, որ այս երկու բաղադրիչներն իրար հետ փոխկապակցված են»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նա նաև անդրադարձավ Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակին և շրջանառվող լուրերին, որ հնարավոր է՝ Տավուշից և Արարատից անկլավային գյուղեր, այդ թվում Տիգրանաշենը հանձնվեն Ադրբեջանին։ «Տիգրանաշենի հարցն ընդհանրապես, երբեք չի քննարկվել և չի քննարկվում, և ես դա վստահաբար եմ ասում, իսկ այդ շահարկումները ճիշտ չեն։ Նախիջևանի մասով երբևիցե Ադրբեջանը, Թուրքիան որևէ բառ չեն բարձրացրել»,- նշեց նա։

Արամ Սարգսյանը նաև ընդգծեց, որ պատերազմում միշտ հաղթող կողմը թելադրող է լինում։ «Մեզ պարտադրել են և 2014 թվականից սկսած, իրենք պնդել են 7 շրջան և Շուշիի տարբերակը և վերջում էլ Սյունիքի պարագայում իրենք են պնդում միջանցքի բացման հետ կապված և ի՞նչ պետք է անի այս պարագայում հայը։ Գործող իշխանությունն ամեն գնով վերընտրվելու համար պետք է գերիների հարցը լուծի»,- ասաց Արամ Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր