211652_close_icon
views-count1337 դիտում article-date 16:00 08-06-2021

ՀՀ ԱԳ նախարարի 3 տեղակալներն ազատվեցին պաշտոնից. Պաշտոնական

Վարչապետի պարտականությունները կատարող Տիգրան Ավինյանը ստորագրել է ՀՀ ԱԳ փոխնախարարներին պաշտոնցի ազատելու որոշումները:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Ավետ Ադոնցին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Արտակ Ապիտոնյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Գագիկ Ղալաչյանին ազատել Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարար Արա Այվազյանը: Դրանից հետո հաժարականի դիմումներ էին ներկայացրել նաեւ երեք փոխնախարարները:

Նմանատիպ նյութեր