7107 դիտում
14:55 08-06-2021
Կադրային ջարդեր լինելու են․ տվեք պողպատե մանդատ, և կտեսնեք քաղաքական, քաղաքացիական վենդետաներ, կադրային ջարդուփշուր․ Նիկոլ Փաշինյան. Tert.am
2018-ի հեղափոխությունից առաջ ասել եմ, որ կադրային ջարդեր չեն լինելու, հիմա ուզում եմ ասել, որ կադրային ջարդեր լինելու են, և ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, որոնք 2018-ից հետո հեղափոխության տված հնարավորություններից օգտվելով՝ ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և այս ողջ ընթացքում կատարել են «տրոյական ձիու» դերակատարում։ Այս մասին Արագածոտնի մարզի Թալին քաղաքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Tert.am-ը։
«Այո՛, տվե՛ք այդ կադրային ջարդն անելու մանդատը, և մենք բոլոր «տրոյական ձիերին» դուրս կշպրտենք ՀՀ պետական կառավարման համակարգից։ Ես ասել էի, որ վենդետաներ չեն լինելու․ այսօր ինձ տարբեր նախընտրական հավաքներից ուղարկում են լուսանկարներ, որ մարդիկ այդ հավաքներին կանգնած են ծուռ վզերով, ոնց որ թոկը վիզը գցած, տարած լինեն․ ակնհայտ է, որ որոշ հիմնարկների, համայնքների ղեկավարներ, իրենց վարչական լծակներն օգտագործելով, տանում են հավաքների․ ես հիմա ասում եմ ուղիղ և հստակ՝ ընտրություններից հետ լինելու են վենդետաներ այն համայնքների ղեկավարների նկատմամբ, որոնք ժողովրդին փորձում էին ենթարկել հարկադրանքի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իրեն չի հետաքրքրում՝ այդ հիմնարկները մասնավո՞ր կլինեն, թե» հանրային։
«Այն հիմնարկների ղեկավարները, որոնք իրենց աշխատողներին որևէ հարկադրանքի են ենթարկել, ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»,-ասաց նա՝ ընդգծելով, թե խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ։
«Սեփականատերերով էլ կզբաղվենք, եթե կփորձեն դիմադրել, իրենց էլ կենթարկենք ամենադաժան քաղաքացիական վենդետաների։ Դե՛, զգուշացնում եմ, դե՛, հանկարծ չփորձեք թպրտալ»,-ասաց նա, ապա դիմեց ներկաներին․
«Փոխարինեք մեր թավշյա մանդատը պողպատե մանդատով, և դուք կտեսնեք քաղաքական, քաղաքացիական վենդետաներ, կտեսնեք կադրային ջարդուփշուր։ Պետական համակարգի բոլոր ստահակների վզներից բռնած դուրս ենք շպրտելու պետական կառավարման համակարգից։ Պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների, կադրային ջարդերի»։

Նմանատիպ նյութեր
8785 դիտում
21:34 27-02-2017
Ադրբեջանական ԽՍՀ-ի Սումգայիթ քաղաքում սկսվեցին հայազգի բնակչության 3-օրյա ջարդեր․ Պատմության այս օրը
24130 դիտում
19:31 27-04-2017
Ընտրվելու դեպքում պարբերաբար ինձ կտեսնեք քաղաքային տրանսպորտով երթևեկելիս. Նիկոլ Փաշինյան.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
283 դիտում
18:14 17-04-2024
Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպան Շոայբ Կասուն
289 դիտում
18:02 17-04-2024
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ