211652_close_icon
views-count1946 դիտում article-date 13:39 08-06-2021

Մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումները

Հայաստանում հունիսի սկզբից մեկնարկել են խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ  պատվաստումները, ինչպես նաև խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլինիզացիա ախտորոշիչ միջոցառումը:

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հանրապետությունում մայիսին իրականացված և հունիսին մեկնարկած պատվաստումների և ախտորոշիչ միջոցառումների մասին տեղեկատվություն:

Խոշոր եղջերավոր կենդանիների՝ հանգուցավոր մաշկաբորբի դեմ պատվաստումներն իրականացվում են հանրապետության այն տարածաշրջաններում և համայնքներում, որտեղ առկա է հանգուցավոր մաշկաբորբի հետ կապված ռիսկայնություն:

Հայաստանի Հանրապետության մարզերի տարածաշրջաններում մայիսի ընթացքում իրականացվել են ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տարբեր ամիսներին ծնված հորթերի պատվաստումներ՝ սիբիրախտ և խշխշան պալար հիվանդությունների դեմ, ինչպես նաև ախտորոշիչ միջոցառումներ՝ բրուցելյոզ և լեյկոզ հիվանդությունների հետ կապված:

Նմանատիպ նյութեր