211652_close_icon
views-count6648 դիտում article-date 00:02 08-06-2021

Եթե բանակը թալանվել է, օլիգարխները քաղաքականության մեջ չեն, ընտրություն է կեղծվել, ապա ինչո՞ւ են Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Գագիկ Մելքոնյանը Փաշինյանի ցուցակում. Ս. Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս իշխանությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում պարտվելու պարագայում հեշտությամբ չի զիջելու իշխանությունը և փորձելու է հետընտրական զարգացումների տանել, բայց ես մեր ընտրողներին վստահեցնում եմ, որ մեր յուրաքանչյուր ընտրողի ձայնը մենք պաշտպանելու ենք, չենք վախենում հետընտրական զարգացումներից, իհարկե, ցանկալի է, որ չլինեն, բայց մենք պաշտպանելու ենք մեր ընտրողի քվեն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության գնդապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սայաթ Շիրինյանը:

Դիտարկմանը, թե նկատի ունի, որ սրացումներ են լինելու, Սայաթ Շիրինյանն ասաց.«Դուք տեսեք, թե մենք ում հետ գործ ունենք, նա սադրեց «Մարտի 1»-ի բախումները, արյուն թափելը Նիկոլ Փաշինյանի համար նշանակություն չունի, «Մարտի 1»–ի զոհերի հիշատակը հարգելը կամ մյուսը, դրանք իր համար PR ծրագրեր են, բայց «Մարտի 1»–ի դեպքերի իրական հեղինակը հենց Նիկոլ Փաշինյանն է: Վստահ եմ, որ հետընտրական զարգացումներ կլինեն, Նիկոլը, կիսագրագետ լրագրողը, որն այդպես էլ վարչապետ չդարձավ, տանելու է հետընտրական զարգացումների»,-ասաց Սայաթ Շիրինյանը:

Ինչ վերաբերում է օլիգարխիան քաղաքականությունից տարանջատելու վերաբերյալ իշխանության հայտարարություններին, Սայաթ Շիրինյանն ասաց, որ այդտեղ բազմաթիվ հարցեր են առաջանում։

«Եթե դու ասում ես, որ պետք է այդ երկուսը տարանջատել, ապա ի՞նչ գործ ունի Խաչատուր Սուքիասյանը քո ցուցակում: Ավելին ասեմ, որ ընտրակեղծարարության, գումարներ բաժանելու մասին են խոսում, մեկի գրկից մյուսի գիրկը գնալու մասին են խոսում: Այս ամենի մասին թող հարցեր տան Գուրգեն Արսենյանին, նա այդ հարցերին շատ լավ կպատասխանի. մեկի գրկից թռել է մյուսի գիրկը, օգտվում է իշխանության լծակներից, սկզբունքներին դավաճանել է, ընտրակեղծարարության, կաշառքի այդ մեխանիզմներն ինքը շատ լավ կբացատրի: Եվ ևս մեկի մասին խոսեմ՝ Գագիկ Մելքոնյան: Այս իշխանությունն ասում է՝ բանակը թալանվել է 30 տարի, և իրենց ցուցակում հայտնվում է Գագիկ Մելքոնյանը, որը եղել է բանակի թիկունքի պետը: Այն բանակի, որի մասին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ առանց մայկա-տռուսիկի են մնացել»,– ասաց նա:

Շարունակելով միտքը՝ Սայաթ Շիրինյանն ասաց, որ եթե թալան եղել է, եթե հավատանք Նիկոլ Փաշինյանին, ապա ամենամեծ թալանչին եղել է Գագիկ Մելքոնյանը, ապա նա ինչպես է հայտնվել Փաշինյանի ընտրացուցակում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր