211652_close_icon
views-count41835 դիտում article-date 16:59 08-06-2021

Երևանում 55-ամյա քեռուն սպանած կասկածյալը կալանավորվեց. դատարանը գտել է, որ քննչական խմբի աշխատանքները կատարվել են պրոֆեսիոնալ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արմեն Ե-ի նկատմամբ, ով կասկածվում է իր քեռուն՝ 55-ամյա Հովհաննես Ղազարյանին սպանելու մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Դավիթ Բալայանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և կասկածյալ Արմեն Ե-ն կալանավորվել ու տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Դատարանը, ծանոթանալով քրեական գործի նյութերին, հիմնավորված է համարել, որ քննչական բաժինը Դ. Դավթյանի և Շենգավիթի քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի գլխավորությամբ կատարել են հսկայածավալ աշխատանքներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը,  հունիսի 5-ին ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի,  քրեական ոստիկանության  գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ քննչական բաժնի քննիչները, տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ օպերատիվ և ճիշտ գործողություներ, բացահայտել էին Շենգավիթ վարչական տարածքի Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը:  

Մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին,  ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին էին բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ,  32-ամյա Արմեն Ե.-ին:

Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել էր կատարած հանցագործութունը:

Հայտնաբերվել էր նաև հանցագործության գործիք դանակը:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական  բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ, որի ղեկավար էր նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Դավիթ Դավթյանը, ում որոշմամբ  սպանության կասկածանքով Արմեն Ե.-ն  ձերբակալվել է:

Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել էին մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝  դիակի դատաբժշկական:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝   սպանվածը կասկածյալի քեռին է:  Դատաբժշկի  նախնական եզրակացության համաձայն էլ՝  մահացածի մարմնի ձախ կողային հատվածում հայտնաբերվել էր կտրած-ծակած վերք, իսկ դեմքին՝ վնասվածքներ: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 131+
131+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր