211652_close_icon
views-count2773 դիտում article-date 20:16 07-06-2021

Ջաբրայիլի շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն. նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն

2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների ընթացքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո որոնումների ընթացքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցված մարմինների և աճյունների
ընդհանուր թիվը դարձավ 1560։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր