211652_close_icon
views-count32661 դիտում article-date 19:54 07-06-2021

Խոշոր ավտովթար Երևանում. Շիրազի փողոցում բախվել են 3 Opel Astra-ներ, որոնցից մեկը գլխիվայր շրջվել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: 19:00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ վերգետնյա կամրջի հարևանությամբ, բախվել են  3 Opel Astra մակնիշի ավտոմեքենաներ:

 Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ներից մեկը գլխիվայր շրջվել է և հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության  պետի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը տեղեկությունը փոխանցել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ տեղեկությունը փոխանցվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ:

Դեպքի վայր են ժամանել նույն դասակի տեսուչները՝ դասակի հրամանատար Սուրեն Ջաբաղյանի գլխավորությամբ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ վթարված Opel Astra մակնիշի 36 DG 917 համարանիշի ավտոմեքենան  եղել է կայանված:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր