211652_close_icon
views-count12463 դիտում article-date 18:48 07-06-2021

Կոտայքի մարզում բախվել են «Անի Պլյուս» ՍՊԸ-ի 24-ամյա առաքչի Hayasa մոտոցիկլն ու «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ի վարորդ-առաքչի Mercedes-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 7-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Զովունի գյուղի 1-ին փողոցում բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա Էդուարդ Սարուխանյանի վարած  Mercedes մակնիշի  և 24-ամյա Պետրոս Ծատուրյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes-ի  վարորդ Է. Սարուխանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Լոռվա Կաթ» ՍՊԸ-ում ՝ որպես վարորդ-առաքիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավար Պ. Ծատուրյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է  «Անի Պլյուս» ՍՊԸ-ում՝ որպես առաքիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր