211652_close_icon
views-count1375 դիտում article-date 17:05 07-06-2021

Առաջարկում ենք սահմանադրական փոփոխություններ անել և կիսանախագահական կառավարման համակարգի անցնել․ Արամ Մանուկյան. Tert.am

Այդ համակարգը չի կարողանում լուծել պետության առջև կանգնած մարտահրավերները։ Այս մասին այսօր՝ քարոզարշավի առաջին  օրը, ասաց ՀԱԿ վարչության անդամ Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով կառավարման խորհրդարանական համակարգին, հայտնում է Tert.am-ը:

«Այնպես չստացվի, որ մենք գովերգում ենք կիսանախագահական համակարգը, և խորհրդարանական համակարգը և կիսանախագահական համակարգը, երկուսն էլ ունեն դրական կողմեր, սակայն կիսանախագահական համակարգը օպերատիվ է, արագ որոշումներ կայացնող է»,–ասաց նա։

Արամ Մանուկյանը նշեց, որ կիսանախագահական համակարգի մեջ կարևորագույն գործոնը, ըստ իրեն,  այն է, որ քաղաքացին մասնակցում է նախագահի ընտրություններին։ «Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ ամենաշատ ակտիվությունը ցուցաբերվում է նախագահական ընտրություններին։ Պատերազմական վիճակում գտնվող, պատերազմից դուրս եկած երկրի համար օպերատիվ կառավարումը դառնում է խիստ անհրաժեշտ»,–ասաց նա։

Արամ Մանուկյանը նշեց, որ մեր երկիրը քաղաքական, ռազմաքաղաքական այս պայմաններում խստագույնս կարիք ունի կիսանախագահական համակարգի։ «Սա է անհրաժեշտությունը , օպերատիվությունը, ուստի առաջարկում ենք Սահմանադրության փոփոխություններ և առաջարկում ենք առաջին երկու տարվա ընթացքում անցկացնել հանրաքվե, որի կարևորագույն կետերից մեկը կլինի դա և այնուհետև նախագահական ընտրություններ»,–ասաց նա։

Նմանատիպ նյութեր