211652_close_icon
views-count1591 դիտում article-date 10:11 07-06-2021

Արման Դարչինյանը դարձավ օլիմպիական ուղեգիր նվաճած հայաստանցի երկրորդ բռնցքամարտիկը

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ 75 կգ քաշային Արման Դարչինյանը Փարիզում ընթացող Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարի քառորդ եզրափակչում դժվարին մենամարտում մրցավարների 3-2 որոշմամբ հաղթեց Վրաստանը ներկայացնող մրցակցին եւ օլիմպիական վարկանիշ նվաճեց:

Վանաձորցի բռնցքամարտիկը Կորյուն Սողոմոնյանից հետո դարձավ Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք նվաճած հայաստանցի երկրորդ բռնցքամարտիկը:

Նմանատիպ նյութեր