211652_close_icon
views-count43462 դիտում article-date 20:19 06-06-2021

Երևանում թալանել են «Աստղիկ» և «Աջափնյակ» բժշկական կենտրոնների վիրաբույժներին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 5-ին, Երևանում տեղի ունեցած գողությունների փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանություն է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Դավիթ Պետրոսյանը և հայտնել, որ հունիսի 4-ի ժամը 15։30-ից մինչև հունիսի 5-ի ժամը 08։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր բնակության վայրի շենքի բակից գողացել են իրեն պատկանող BMW մակնիշի ավտոմեքենայի համարանիշները։

Նույն օրը, ժամը 13։00-ին ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ՝ 59-ամյա Գագիկ Խառատյանը, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 02։30-ից մինչև 11։00-ն ընկած ժամանակահատվածում իր բնակության վայրի շենքի բակից գողացել են իրեն պատկանող Range Rover մակնիշի ավտոմեքենայի համարանիշները։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված հասցեներ մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչին Դ. Պետրոսյանը հայտնել է, որ ինքն աշխատում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ, իսկ Գ. Խառատյանն էլ հայտնել է, որ ինքն աշխատում է «Աջափնյակ» բժշկական կենտրոնում՝ որպես վիրաբույժ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

«Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ Դ. Պետրոսյանն է
 

Նմանատիպ նյութեր