211652_close_icon
views-count59403 դիտում article-date 19:33 06-06-2021

Վարդենիսում վիճաբանություն է տեղի ունեցել քաղաքապետի հետ. վերջինիս հարվածներ է հասցվել. պատճառը քոլեջի տնօրենի ընտրությունն է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 5-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախության բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալների փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանությանում տեղեկություններ են ստացվել, որ հունիսի 4-ին, ժամը 12։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի «Բադեյանի» անվան պետական քոլեջի վարչական շենքում վիճաբանություն է տեղի ունեցել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Արամ Մելքոնյանի և 51-ամյա Հայկ Կարապետյանի միջև, որի ընթացքում Հ. Կարապետյանը մի քանի անգամ հարվածներ է հասցրել Ա. Մելքոնյանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել քոլեջի տնօրեն նշանակելու հարցի շուրջ, իսկ Ա. Մելքոնյանը Վարդենիսի քաղաքապետն է։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ քաղաքապետին ոստիկանություն հրավիրելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 


 

Նմանատիպ նյութեր