211652_close_icon
views-count1171 դիտում article-date 17:24 06-06-2021

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հաստատվել

Արցախում հունիսի 5-ին կատարվել է 19 թեստավորում, որոնցով  կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի հաստատվել։

Կորոնավիրուսային հիվանդությունից ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

«Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8051 քաղաքացու հետազոտություն, որից 871-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2755 դեպք: Կատարվել է 25 503 թեստավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

Նմանատիպ նյութեր