211652_close_icon
views-count2486 դիտում article-date 22:21 05-06-2021

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Շվեդիայի հետ խաղում

Հայտնի է Շվեդիայի դեմ ընկերական խաղի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեկնարկային կազմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Խոակին Կապառոսը մեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին՝ Արման Ներսեսյան, Անդրե Չալըշըր, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Մոնրո Արարատ, Էդուարդ Սպերցյան, Վբեյմար Անգուլո, Հակոբ Հակոբյան, Վահան Բիչախչյան, Սարգիս Ադամյան, Արթուր Միրանյան:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը հունիսի 1-ին ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն: 

Նմանատիպ նյութեր