211652_close_icon
views-count2144 դիտում article-date 20:44 05-06-2021

Բուրկինա Ֆասոյում հարձակման հետևանքով 100 մարդ է զոհվել

Բուրկինա Ֆասոյի հյուսիսում գյուղերից մեկի վրա հարձակման ժամանակ զինված մարդիկ շուրջ 100 մարդու են սպանել, գրում է BBC News-ը՝ վկայակոչելով նախագահ Ռոշ Կաբորեին:

Սոլխանի վրա գիշերային արշավանքի ժամանակ նաեւ հրկիզվել են տներ եւ շուկան: Ոչ մի խմբավորում չի ստանձնել բռնության այս գործողության պատասխանատվությունը: Բայց իսլամիստների հարձակումները երկրում ավելի հաճախակի են դառնում:

Նախագահ Կաբորեն եռօրյա ազգային սուգ է հայտարարել՝ Twitter-ում գրելով, թե «մենք պետք է միավորվենք չար ուժերի դեմ»: Անվտանգության ուժերը ներկայումս փնտրում են հանցագործներին, հավելել է նա:

Հաղորդվում է, որ ուրբաթ երեկոյան Սոլխանից մոտ 150 կիլոմետր հյուսիս Թադարյաթ գյուղում մեկ այլ հարձակման հետեւանքով 14 մարդ է սպանվել: Անցյալ ամիս Բուրկինա Ֆասոյի արեւելքում տեղի ունեցած հարձակման ժամանակ 30 մարդ էր զոհվել:

Բուրկինա Ֆասոն, ինչպես նրա հարեւաններից շատերը, անվտանգության ոլորտում խորացող ճգնաժամի առջեւ է կանգնած, քանի որ զինված խմբավորումները տարածաշրջանի մեծ մասում հարձակվում եւ առեւանգում են մարդկանց:

Նմանատիպ նյութեր