211652_close_icon
views-count1970 դիտում article-date 19:59 05-06-2021

Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 1 աճյուն

Արցախի փրկարարները հունիսի 5-ին որոնողական աշխատանքների արդյունքում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում հայտնաբերել են ևս 1 աճյուն:

Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,- նշում են ԱԻՊԾ-ից:

Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչև օրս հայտնաբերվել և տարհանվել է 1558 աճյուն, որից 27-ը` նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

Նմանատիպ նյութեր