211652_close_icon
views-count1869 դիտում article-date 17:18 05-06-2021

Տեղի է ունեցել ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտների ավարտական միջոցառումը

ՀՀ պաշտպանության նախարարության Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում հունիսի 5-ին տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բակալավրի կրթական ծրագրով ուսուցում ստացած կուրսանտներն ու մեկամյա սպայական դասընթացների ունկնդիրները հրաժեշտ են տվել համալսարանի դրոշին ու երդվել անձնվիրաբար ծառայել հայրենիքին: Շրջանավարտներին հանձնվել են ավարտական փաստաթղթերն ու խորհրդանշական սպայական դաշույնները:

Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն են մաղթել ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանն ու Ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:

Նմանատիպ նյութեր