211652_close_icon
views-count105141 դիտում article-date 23:58 04-06-2021

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է ծառերին և հայտնվել ձորակում. մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի փրկարարները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Այսօր՝ հունիսի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  22:00-ի սահմաններում BMW մակնիշի 50 ZM 150 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի  51-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև հայտնվել ձորակում և բախվել մեկ այլ ծառի:

 Ինչպես  դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել  է հիվանդանոց:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Սևանի թիվ 32 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ ջոկատի հրամանատար Սուրեն Մելիքյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ճանապարհային  ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության  քննիչները՝ վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը:

***
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Գավառ քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Վահե Գասպարյանն էր, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ՝ 43-ամյա Կարեն Մաթևոսյանն է։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր