211652_close_icon
views-count1604 դիտում article-date 23:18 04-06-2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարն ու ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանը քննարկել են ՏՏ ոլորտի համագործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը հունիսի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Այս մասին տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը:

Ողջունելով դեսպանին՝ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է երեք հիմնական ուղղությունների՝ կրթություն ինժեներիայի ոլորտում, ագրոտեխնոլոգիա և կլիմայական տեխնոլոգիաներ, որոնց ուղղությամբ ակնկալում է ընդլայնել երկրների միջև հետագա համագործակցությունը:

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ, ըստ առաջնահերթության, ՏՏ ոլորտը Նիդերլանդներում 2-րդ տեղն է զբաղեցնում: Դեսպանն առաջարկել է ծանոթանալ հայկական կողմի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի առաջնահերթություններին՝ հնարավոր փոխգործակցությունը նախանշելու համար։

Հանդիպման ավարտին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման ու ամրապնդման ուղղությամբ ջանքերը շարունակելու համար՝ կողմերն առաջարկեցին գործողությունների ծրագիր մշակել և փորձագիտական հետազոտություն իրականացնել:

Նմանատիպ նյութեր