211652_close_icon
views-count3453 դիտում article-date 22:12 04-06-2021

Իտալիայում ֆուտբոլիստը մահացել է իր եղբոր հիշատակին նվիրված խաղի ժամանակ

«Պարմայի» ակադեմիայի նախկին սան Ջուզեպե Պերինոն մահացել է խաղի ժամանակ:
 
Խաղի ընթացքում, որը նվիրված էր երեք տարի առաջ, ֆուտբոլի խաղի ժամանակ սրտի կաթվածի պատճառով մահացած եղբոր՝ 24-ամյա Ռոկկո Պերինոյի հիշատակին, 29-ամյա Ջուզեպեն ընկել է խոտածածկին:
 
Պերինոյի մահվան պատճառ է համարվում սրտի կաթվածը: Նրա մարմինը ստադիոնից տեղափոխել են դիահերձարան:
 
Պերինոն «Պարմայի» պատանեկան ակադեմիայում հանդես էր եկել կիսապաշտպանի դիրքում: Այնուհետև նա տարբեր թիմերի կազմում հանդես է եկել իտալական երրորդ և չորրորդ դիվիզիոններում:

Նմանատիպ նյութեր