211652_close_icon
views-count2857 դիտում article-date 19:44 04-06-2021

Աբովյանի դիահերձարանը, որ տեսնում եք, 0-ից ստեղծել ենք, ժամանակակից սարքավորումները դրել ենք. Նիկոլ Փաշինյան

Tert.am-ը գրում է. Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Մասիս գյուղում անդրադարձել է Աբովյանի դիահերձարանների կարգավիճակին:

«Աբովյանի դիահերձարանը, որ տեսնում եք, 0-ից ստեղծել ենք, ժամանակակից սարքավորումները դրել ենք: Դեպքը վերաբերվում է այդ դատաբժշկական համակարգի սառնարաններին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների դիերը և մասունքները պահվել են նկուղում՝ ոչ պատշաճ պայմաններում: Դիահերձարանից լուսանկարների տարածումից հետո աշխատանքից ազատվել են մասնաճյուղի 3 աշխատակից, այդ թվում՝ տնօրենը, իսկ Առողջապահության  նախարարը ներողություն է խնդրել:

Նմանատիպ նյութեր