211652_close_icon
views-count1359 դիտում article-date 18:50 04-06-2021

«Չելսին» երկարաձգեց պայմանագիրը Տուխելի հետ

«Չելսին» հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ պայմանագիրը մինչև 2024 թվականը երկարաձգելու մասին:

 Ակումբն ընդգծել է, որ երբ Տուխելը թիմ էր հրավիրվել, նրա հետ համաձայնեցվել էր, որ պայմանագիրը կերկարաձգվի Չեմպիոնների լիգայում հաղթելու դեպքում:
 
Տուխելն այս տարվա հունվարին էր գլխավորել «Չելսին»՝ փոխարինելով Ֆրենկ Լեմպարդին: Նրա օրոք թիմը ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը զբաղեցրեց և դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր