211652_close_icon
views-count1305 դիտում article-date 17:41 04-06-2021

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը սկսեց նախապատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 առաջնության որակավորման փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիների երիտասարդական թիմի հետ հանդիպմանը։ Մեր երիտասարդական հավաքականը հունիսի 3-ից մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.  

 Դարպասապահներ

Արման Ներսեսյան – ԲԿՄԱ

Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ

Սերգեյ Միքայելյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ

Երջանիկ Ղուբասարյան – «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)

Սերգեյ Կոչկանյան – «Ռոստով» (Ռուսաստան)

Արման Ղազարյան – ԲԿՄԱ

Կարեն Մուրադյան - ԲԿՄԱ

Պետրոս Մանուկյան – ԲԿՄԱ

Արսեն Գալստյան – ԲԿՄԱ

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Էրիկ Սիմոնյան – «Ուրարտու»

Ստյոպա Մկրտչյան – «Արարատ-Արմենիա»

Կիսապաշտպաններ

Սերգեյ Մկրտչյան - ԲԿՄԱ

Նարեկ Աղասարյան – ԲԿՄԱ

Միքայել Միրզոյան – ԲԿՄԱ

Արամ Խամոյան – ԲԿՄԱ

Նարեկ Գրիգորյան – ԲԿՄԱ

Ժիրայր Շաղոյան – ԲԿՄԱ

Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ

Սերոբ Գալստյան – «Արարատ»

Սերոժ Թիթիզյան – «Արարատ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Հարձակվողներ

Գերման Կուրբաշյան – «Կոբլենց» (Գերմանիա)

Լևոն Վարդանյան – ԲԿՄԱ

Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ

Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված Ժիրայր Շաղոյանն ու Արման Ներսեսյանը Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումից հետո կմեկնեն Ֆարերյան կղզիներ՝ միանալու Մ-21 հավաքականին:

Հիշեցնենք, որ Ֆարերյան կղզիներ Մ-21 - Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա հունիսի 8-ին՝ Երևանի ժամանակով ժամը 20:30-ին՝ Ֆարերյան կղզիների Տոֆտիր քաղաքի մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր