211652_close_icon
views-count3056 դիտում article-date 15:13 04-06-2021

Ադրբեջանցիները տեխնիկա են աշխատեցնում, որ դիրքից դիրք կարողանան անարգել անցնել. Վերին Շորժայի համայնքապետ. NEWS.am

ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականները Վարդենիս Վերին Շորժա համայնքի սարերում ինժեներական աշխատանքներ են սկսել, տեխնիկա են աշխատեցնում, իրենց համար դիրքերը կապող ճանապարհ են կառուցում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը։

Համայնքապետը հայտնեց, որ ադրբեջանական կողմում արդեն նկատվում են աշխատող տեխնիկաներ. հիմա ադրբեջանցիներն արդեն մեքենաներով են սարի լանջով շարժվում։

Հարցին՝ արդյոք գյուղացիները կարողանո՞ւմ են կենդանիներին տանել արոտավայրեր, միջադեպեր չե՞ն գրանցվում, համայնքապետն ասաց, որ արտովայրերի մեծ մասը հակառակորդի վերահսկողության տակ է, բայց կան որոշ արոտավայրեր, որտեղ կարողանում են իրենց կենդանիներին տանել։

Նմանատիպ նյութեր