211652_close_icon
views-count1550 դիտում article-date 13:39 04-06-2021

ԱԻՆ ՓԾ տնօրենի ուղերձը՝ ուղղված շրջանավարտներին

Սիրելի՛ շրջանավարտներ,

ԱԻ նախարարության անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժան տոներից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի առթիվ:

Ձեր կյանքի այս օրը համընկնում է մեր երկրի համար շատ բախտորոշ ժամանակահատվածի հետ, և այսօրվանից ձեր կենսագրության մեջ բացվում է ամենակարևոր էջը, որն իր մեջ մեծ պատասխանատվություն է ներառում հայրենիքը հզորացնելու և շենացնելու գործում:

ԱԻ նախարարի հանձնարարությամբ՝ այսօր ուժեղացած ծառայություն կիրականացվի հանրապետության ամբողջ տարածքում:

Հորդորում ենք Վերջին զանգի միջոցառումները կազմակերպել միայն օրենքով սահմանված կարգով՝ պահպանելով անվտանգության կանոնները:
 

Նմանատիպ նյութեր