211652_close_icon
views-count1846 դիտում article-date 13:36 04-06-2021

ԱԺ-ն ընդունել է կորոնավիրուսից մահացածներին ևս դիահերձել թույլատրող նախագիծը

Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին ևս կդիահերձեն: Այն քվեարկությամբ ստացավ 76 «կողմ», 8 «ձեռնպահ» ձայներ:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել էր, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն: Նախագծով հանվում է այդ արգելքը:

Նմանատիպ նյութեր