211652_close_icon
views-count1208 դիտում article-date 12:31 04-06-2021

Վաղաժամկետ դադարել են Արցախի Հաշվեքննիչ պալատի նախագահի լիազորությունները

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 4-ին հանդես է եկել Արցախի  Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին հայտարարությամբ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, հայտարարության մեջ ասված է.

«1. Հիմք ընդունելով սույն թվականի հունիսի 3-ին պաշտոնապես ստացված ԱՀ գերագույն դատարանի 2021 թվականի մայիսի 31-ի ԳԴՈ-23 որոշումը և  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածի 3-րդ մասը՝  2021 թվականի մայիսի 31-ի ժամը 17:00-ից դադարած համարել Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները:

2. Անվավեր ճանաչել 01.06.2021թ. թիվ 4 արձանագրությունը:»

Նմանատիպ նյութեր