211652_close_icon
views-count22986 դիտում article-date 11:27 04-06-2021

Տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել` հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ

Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Ադրբեջանում գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց մասնակցությամբ տեսաշար է հրապարակել:

«Սիրելի հայրենակիցներ, Այս հաղորդագրությանը կից ներկայացնում ենք տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները թույլ են տալիս նրանց կամ տեղանքին ծանոթ անձանց պարզորոշ ճանաչել վերջիններիս: Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ: Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների, արդյունքում: Սիրանուշ Սահակյան + 374 94 907002 Արտակ Զեյնալյան + 374 91 193526»։ 

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր