211652_close_icon
views-count1284 դիտում article-date 10:31 04-06-2021

Փոթորիկ՝ մեկ բաժակ ջրում․ վերջին 17 ամսում պետգրանցում է ստացել 18 կուսակցություն. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Եթե անձրևից հետո սունկն է շատ լի­նում, ապա 44-օրյա պատերազմից հե­տո սկսեցին սնկի պես աճել կուսակ­ցությունների թիվը: Հատկանշական է այն, որ նորաստեղծ կուսակցությունները դեռ, որպես կուսակցություն, չգրանցված՝ սկսե­ցին ամպագոռգոռ հայտարարություններ անել, թե մասնակցելու են ընտրություննե­րին, գալու են իշխանության ու փրկեն երկի­րը: Բայց, արի ու տես, որ շատերը նույնիսկ մի կարգին համագումար չկարողացան անել և առ այսօր ունեն գրանցման հետ կապված խնդիրներ:

«Իրավունքը» ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ան­ձանց պետական ռեգիստրի գործակալու­թյունից պարզել է, թե ո՞ր կուսակցություն­ներն են 2020 թվականի հունվարի 1-ից առ այսօր պետական գրանցում ստացել: Այսպիսով՝ հաջողվել է գրանցում ստանալ ըն­դամենը 18-ին՝ «Ադեկվադ», «Դեմոկրատա­կան այլընտրանք» «Ազգային օրակարգ», «Արդարություն և հայրենիք», «Հանուն հան­րապետության ժողովրդավարության պաշտ­պանների դաշինք», «Իմ Հայաստան», «Վե­րելք», «Կայունություն», «Ազգ-բանակ-հայրենիք», «Զարթոնք», «Ազգային ժողովրդա­վարական բևեռ», «Իրավական պետու­թյուն», «Ինքնիշխան Հայաստան», «Արդար Հայաստան» «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ), «Շանթ դաշինք» կուսակցություններին, ինչպես նաև «Քրիստոնեա ժողովրդավարական» և «Ազատական» կուսակցություններին:

Հատկանշական է այն, որ մայիսի 21-ի դրությամբ՝ դեռ պետական գրանցում չունե­ին այսօր ընտրություններին մասնակցող «Միասնական հայրենիք» և «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցու­թյունները: Դժվար է ասել, թե ինչ հրաշքով, օրինակ, «Միասնական հայրենիքը» պետա­կան գրանցում է ստացել մայիսի 25-ին՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներ­կայացնելու վերջնաժամկետից ընդամենը մեկ օր առաջ:

Նկատենք, որ վերջերս իրենց անդրանիկ համագումարները կազմակերպած, բայց այդպես էլ պետական գրանցում չստացած կուսակցությունների շարքում են՝ «Յանկի- փաբ» ակումբ-գարեջրատան տնօրեն Մա­նուկ Սուքիասյանի «Ինտելեկտուալ Հայաս­տանը», «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նախկին դատապարտյալ Շանթ Հարությունյանի «Ազգային միացյալ նախաձեռնությունը», ոչ հայտնի հիմնադիրներով ձևավորվող «Վան» ազգային-պահպանողական կուսակցությունը, հիմնադիրների առումով նույնպիսի խորհրդավորություն պահպանող «Հայրենասերների», «Սոցիալ- իրավական հավասարություն», «Անկախու­թյան սերունդ» կուսակցությունները: Պետա­կան գրանցում չունեն նաև ՀՀ վաստակա­վոր արտիստ, երգիչ Մհեր Մեսրոպյանի «Ազգի ձայն» կուսակցությունը, Սյունիքում ձևավորվող Արմեն Ղազարյանի «Հայաս­տանի քրիստոնեական միություն» և Կոտայքում կազմավորվող Գևորգ Մաջարյանի «Արև սոցիալիստական» կուսակցու­թյունները»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր