211652_close_icon
views-count2282 դիտում article-date 10:07 04-06-2021

Էրդողանը փորձում է Թուրքիայի վրայից մաքրել Արցախում իրականացրած հանցագործությունները․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Պետական բարձր մակարդակով սուտը տարածելը թյուրքական քաղաքականության առանցքն է դարձել: Նացիստական Գերմանիայի հետ երբեմնի դաշնակից Թուրքիայի քաղաքական էլիտայի սերունդները լավ են սերտել գեբելսյան հայտնի արտահայտությունը եւ պարբերաբար նույն սուտը կրկնելով փորձում են այն մատուցել աղետալի «ճշմարտության» փոխարեն:

«Տարիներ անց, ի վերջո, Ադրբեջանն ինքն իր պորտը կտրեց (իր հարցերը լուծեց): Հիմա այստեղ ընդհանրապես որեւէ կապ չունեցող Թուրքիային ինչպե՞ս եք այդ հարցի մեջ գցում»,- ի լուր աշխարհի ստեց Էրդողանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման շեմին Էրդողանը փորձում է Թուրքիայի վրայից մաքրել Արցախում իր կազմակերպած եւ իրականացրած պատերազմական հանցագործությունները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր