211652_close_icon
views-count28462 դիտում article-date 22:06 03-06-2021

Թուրքական պետական լրատվամիջոցը բացահայտել է 44-օրյա պատերազմում սպանված ադրբեջանցի զինվորների իրական թիվը

Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին, գրում է Ermenihaber.am-ը։ «TRThaber»-ի ռուսական բաժնի տելեգրամյան էջում տեղեկություն է հայտնվել Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված հերթական հումանիտար օգնության մասին:

Գրառման մեջ նշվել է, որ Թուրքիայից նվերներ են ուղարկվել «44-օրյա պատերազմում զոհված 6.000 զինծառայողների երեխաների համար»:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնապես հայտարարել էր, որ արցախյան 2-րդ պատերազմում զոհվել է ադրբեջանական բանակի 2900 զինծառայող:

Հրապարակումից քիչ անց թուրքական լրատվամիջոցը փոփոխություն է կատարել լրատվանյութի տեքստում՝ 6.000 թվի մեջ ավելացնելով նաև վիրավորներին։


Նյութի աղբյուրը` Yelaket.am
 

Նմանատիպ նյութեր