211652_close_icon
views-count91536 դիտում article-date 21:47 03-06-2021

Արտառոց դեպք Արմավիրի մարզում. քաղաքացին հայտնել է, որ իր ծնողների գերեզմանին սև գույնի կտոր են դրել, որն, ըստ իրենց ավանդույթի, նշանակում է վրեժխնդրություն՝ սպանության սպառնալիք

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  երեկ՝ հունիսի 2-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Արմավիրի  մարզի գյուղերից մեկի  բնակիչ, 44-ամյա Ամր Մ.-ն դիմել է ոստիկանության Արմավիրի բաժին և հայտնել, որ  1 օր առաջ այցելել է Արմավիրի մարզի գյուղերից մեկում գտնվող իր հարազատների գերեզմանատուն, որտեղ թաղված են իր հայրն ու մայրը, շիրիմի մոտ նկատել է սև գույնի կտոր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամր Մ.-ն ոստիկաններին հայտնել է, որ,  ըստ իրենց ավանդույթի, եթե գերեզմանոցում սև գույնի կտոր են դնում, ապա դա նշանակում է վրեժխնդրություն, այսինքն ՝ սպանության սպառնալիքներ:

Գ. Շամշյանի  տեղեկություններով՝ Ամր Մ.-ն ոստիկաններին հայտնել է նաև,  թե ում վրա  է կասկածում այդ արարքում:

Իսկ  ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված հաղորդումը տարածքային կարգով հետագա ընթացքը որոշելու նպատակով ուղարկվել է ոստիկանության Բաղրամյանի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր